Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իշխանություն-հակաիշխանություն պայքարի տրամաբանությունը

Իշխանություն-հակաիշխանություն պայքարի տրամաբանությունը
11.05.2024 | 20:05

Իշխանության համար պայքարը մարդկության պատմության բոլոր ժամանակներում ունեցել է մեկ տրամաբանություն` կա՛մ դու, կա՛մ քեզ...

Նիկոլն այս դասը լավ գիտի, նա եղել է խրամատի թե՛ մեկ, և թե՛ մյուս կողմերում։ Հետևաբար, նա գիտի, որ պետք է գտնի թույլ կողմերն ու հարվածի։ Իշխանական ողջ մեդիան, անդեմ պրոֆիլները, ընդ որում, թե՛ կյանքում, և թե՛ առհասարակ անդեմ, մարդկային ողջ ռեսուրսը հրապարակ է նետել ու դեռ ավելին կանի, իսկ բիրտ ուժի կիրառումը իր տարերքն է դարձել, ինչպես ցանկացած բռնապետի դեպքում է լինում։

Հակառակ կողմում ընդունվող որոշումները, ընդհանուր շղթայի մեջ դրանց տրամաբանությունը, հետևողականությունը, սառնասրտությունը, համառությունը և հասարակությունից չկտրվելն ու էմոցիոնալ ողջ հոսքն ուղղորդելը միայն կարող են հաղթանակի ճանապարհ բացել։

Տավուշից մինչև Երևան ճանապարհը պարզապես անհնար է համեմատել նրա հետ, ինչ եղել ու դեռ կլինի Երևանում։ Այստեղ է լինելու քաղաքական ամենակարևոր ճակատամարտը, որի ելքը կախված է նրանից, թե հերոսի ու հակահերոսի մոտ վճռականության, զոհաբերության, համառության ինչ մակարդակ կլինի։

Պայքարի պիկին այս ամբողջ պայքարը դառնալու է կոնկրետ երկու հոգու մարտ` հերոսի և հակահերոսի։

Վերջնարդյունքը կախված է այս երկուսի «մենամարտից»:

Այսպիսին է ամբողջ իշխանություն-հակաիշխանություն պայքարի տրամաբանությունը բոլոր ժամանակներում, այսպիսին է նաև հիմա։ Նիկոլը սա լավ գիտի, իսկ ընդդիմությո՞ւնը:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ